Այնպիսի փոքր երկրում, ինչպիսին Հայաստանն է, չի կարելի հեղափոխություն կամ իշխանափոխություն անել արյունահեղության ճանապարհով: Այդ մասին ապրիլի 19-ին իր կողմնակիցների համաժողովում հայտարարել է նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսանը:

Նրա խոսքով, հաղթանակների կարելի է հասնել միայն միավորվելով:

«Անազնիվ էր քաղաքական ուժերի պահվածքը, որոնք լքեցին պայքարի ուղին ամենածանր պահին: Անցավ ժամանակ, որ քաղաքական ուժերն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները միավորվեն եւ ցույց տան, որ ժողովրդի կողքին են, ինչպես սիրում են այդ մասին հայտարարել»,- ասել է Հովհաննիսյանը: Նա նշել է, թե պայքարը պետք է բազմանկյուն լինի: Անհրաժեշտ է միավորումներ ստեղծել Հայաստանի բոլոր քաղաքներում եւ գյուղերում, Սփյուռքում, եւ, միավորվելով, պայքարել իշխանության դեմ, բայց խաղաղ ճանապարհով:

Նա հավաստիացրել է, որ հաղթանակը սարերի հետեւում չէ: