Երեւանի քաղաքապետ, Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի խորհրդի նախագահ Տարոն Մարգարյանը մասնակցել է նույն բուհ-ի պատվավոր պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 75-ամյակի առիթով կազմակերպված` հեղինակի գեղանկարչական աշխատանքների հոբելյանական ցուցահանդեսի բացմանը:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել նաեւ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանը եւ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը: Երեւանի քաղաքապետը Հրանտ Թադեւոսյանի ուղեկցությամբ շրջել է ցուցասրահում, դիտել ներկայացված աշխատանքները:

Հրանտ Թադեւոսյանը հայ գեղանկարիչների ավագ սերնդի ներկայացուցիչներից է , ում ստեղծագործությունները մշտապես աչքի են իրենց գունային յուրահատուկ լուծումներով եւ բազմաժանր թեմատիկ ուղղություններով: Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի գիտական խորհուրդը որոշում է կայացրել հանդես գալ Հրանտ Թադեւոսյանին Հայաստանի ժողովրդական նկարչի կոչում շնորհելու մասին միջնորդությամբ:

Հայաստանի նկարիչների միությունում բացված ցուցահանդեսը կգործի 10 օր: