Մայիսի 11-12-ին «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն, Հայաստանի ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհուրդը, «Երիտասարդ քիմիկոսների ասոցիացիա» ՀԿ-ն, Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան հետ համատեղ կազմակերպում են Հայաստանի երիտասարդ գիտնականների արագ շախմատի սիրողական առաջնություն:
Առաջնությանը կարող են մասնակցել մինչեւ 35 տարեկան գիտաշխատողները, դասախոսներ, լաբորանտները, ասպիրանտները եւ երիտասարդական գիտական կազմակերպությունների ներկայացուցիչները: Մրցաշարը կրում է սիրողական բնույթ եւ նախատեսված չէ պրոֆեսիոնալ շախմատիստների համար: Մասնակցությունն առաջնությանը անվճար է:
Առաջնությունն անցկացվելու է շվեյցարական մրցակարգով՝ 7 փուլով: Մեկ պարտիայի համար յուրաքանչյուր մասնակցի կտրամադրվի 10 րոպե ժամանակ, յուրաքանչյուր քայլին ավելացվելով լրացուցիչ 5 վայրկյան: Հաղթողները կարժանան պարգեւների եւ պատվոգրերի:
Առաջնությանը մասնակցելու համար կարելի է լրացնել գրանցման առցանց թերթիկը:




























