Ապրիլի 19-ին միջադեպ է տեղի ունեցել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նիստերի դահլիճում: NEWS.am-ի Լոռիի թղթակցի տեղեկություններով՝ տուժող կողմի ներկայացուցիչը, հայհոյանքներ եւ սպառնալիքներ է տվել, այնուհետեւ հարձակվել հակառակորդ կողմի վրա, դանակով հարվածել որովայնի հատվածում ու դիմել փախուստի:
Նշենք, որ դատաքննությունը կապված է եղել ճանապարհատրանսպորտային պատահարի հետ, որը տեղի է ունեցել նախորդ տարի Գյումրիում, ինչի հետեւանքով մարդ է մահացել: Երբ կողմերը մտել են դատարան, տուժող կողմի հայրը հարձակվել է հակառակ կողմի ներկայացուցչի վրա, որը մեր տեղեկություններով վթարի պատճառ հանդիսացած մեքենայի վարորդն է:
NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանն հերքեց դանակահարության փաստը, նշելով, որ միայն միջադեպ է տեղի ունեցել:
Մանրամասներն՝ առաջիկայում:




























