«Արմենիա» բժշկական կենտրոնում երեկ` ապրիլի 19-ի գիշերը, մահացել է Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի բնակիչ, 48-ամյա Ֆայզո Օզմանյանը, ով «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով ցած է ընկել կամրջից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սարդարապատի գյուղապետ Բաբկեն Վարդանյանը:
Նրա փոխանցմամբ, մահացածն աշխատում էր Արմավիրի մարզպետարանում: Ֆայզո Օզմանյանը ամուսնացած էր, ուներ 3 երեխա եւ ազգությամբ եզդի էր: Հիշեցենք, որ ապրիլի 18-ին Արմավիր-Երեւան ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում՝ «ՎԱԶ-2121» (Նիվա) մակնիշի ավտոմեքենան դեպի Երեւան ընթանալիս բախվել էր Աշտարակի կամրջի բետոնե հատվածին եւ ընկել ցած:




























