Երեւանի Աերացիա թաղամասի 1/1 Ա շենքի բակում, երեկ՝ ապրիլի 19-ին, ժամը 22.00-ի սահմաններում, հարեւանները հայտնաբերել են 62-ամյա Նոնա Հ.-ի դին: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության Շենգավիթի բաժնից:

Վերջինս նույն շենքի 5-րդ հարկի բնակիչ է, որտեղից էլ ցած է ընկել: Հարեւանների փոխանցմամբ՝ 62-ամյա Նոնա Հակոբյանը տառապում էր հոգեկան հիվանդությամբ, ինչն էլ հավանաբար ինքնասպանության պատճառ է հանդիսացել: