Թուրքիայի մեքենաշինության եւ քիմիական արդյունաբերության կազմակերպությունը 2012թ. 31 երկրների վաճառել է 55 մլն 367 հազար դոլարի ապրանքներ, ասվում է գերատեսչության հաշվետվության մեջ:
Ադրբեջանին վաճառվել են զենք եւ զինամթերք 1 մլն 89 հազար 789 լիրա արժեքով ((605 հազար 539 ԱՄՆ դոլար): 2012թ. կազմակերպության երկու ներկայացուցիչներ մասնակցել են Ադրբեջանում մարդասիրական ականազերծման վարժանքներին եւ արտոնագիր ստացել, հայտնումէ APA-ն:
2011-ին նույն կազմակերպությունը Ադրբեջանին էր վաճառել 718 հազար 95 դոլարի զենք եւ զինամթերք, թեեւ կողմերի միջեւ պայմանագիր էր ստորագրվել 36 ինքնագնաց T-155 հաուբիցների վաճառքի շուրջ: Գերմանական MTU ընկերությունը, որ շարժիչներ է մատակարարում այդ հաուբիցների համար, հրաժարվել էր սարքավորել Ադրբեջանի համար նախատեսված հաուբիցները` դա պատճառաբանելով Հայաստանի հետ նրա ունեցած հակամարտությամբ: Շարժիչների որոնման պատճառով հաուբիցների առաքումը հետաձգվում է:




























