Հայաստանի կառավարության ոլորտային ծրագրեր մշակելիս չեն հաշվարկում կադրային ներուժը: Այս մասին այսօր` ապրիլի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է տնտեսագիտության դոկտոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը: Նրա խոսքով` այս կամ այն ոլորտի զարգացման ծրագրեր առաջադրելիս, օրինակ` հստակ մեքենաշինության մեջ, հաշվի չի առնվում, թե ինչ կադրեր են ապահովելու ոլորտի զարգացումը:
Ճի՞շտ է արդյոք ենթադրել, որ խորհրդային ճարտարագիտա-տեխնիկական կադրային ներուժը 20 տարի կանգնելուց հետո ամբողջապես ամորտիզացված կլինի: Թ. Մանասերյանը դրա հետ համաձայն չէ. «Կարծում եմ` խելամիտ տեխնիկները, ովքեր աշխատել են իրենց վրա, իրենց տեղը գտել են եւ ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ արտասահմանում: Այնուամենայնիվ` կադրային հաշվարկն անհրաժեշտ էր»,- հայտարարել է Թ. Մանասերյանը:
Հիշեցնենք, որ հեռանկարային ոլորտների, որոնց ուղղությամբ կառավարությունը կազմում է զարգացման ծրագրեր, ցանկի մեջ մտնում են` սննդի արդյունաբերությունը, կոնյակի արտադրությունը, հստակ մեքենաշինությունը, ոսկերչական իրերի եւ ժամացույցների արդյունաբերությունը:



























