Թուրքական ժողովրդական երգիչ Նիհաթ Դողանը հայտարարել է, թե ապրիլի 24-ին մասնակցելու է Ստամբուլի Թաքսիմ հրապարակում տեղի ունենալիք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված սգո միջոցառմանը։
Թուրքական Taraf պարբերականի թղթակցի հետ զրույցում հայտնել է, թե որ այդ օրը Թուրքիայում լինի, անպայման գնալու է Թաքսիմի հրապարակ։ «Չպետք է վախենալ, որ դրա համար քեզ հետ ինքնադատաստան կտեսնեն։ Բռնությունը՝ բռնությունը է։ Բռնության իմ ու քոնը չի լինում։ Եթե քաջություն ունենանք, եթե գնանք, հաշվի առնելով, որ թեկուզ կարող է վառվենք, պետք է խավարը հասցնենք լուսավորության։ Այդ իսկ պատճառով, բոլորը հանուն մարդկության պետք է այնտեղ լինեն։ հանուն իրավունքի պետք է այնտեղ լինել»,-ասել է թուրք երգիչը։
Նշենք, որ Նիհաթ Դողանի այս հայտարարությունը խիստ բարկացրել է թուրք հասարակության մի հատվածին։
Թուրքական մի շարք լրատվամիջոցներ եւս խիստ բացասական են ներկայացրել թուրք երգչի այս քայլը՝ գրելով, թե Նիհաթ Դողանը փորձում է իր հայտարարությամբ օրակարգ ստեղծել:



























