ՀՅԴ անդամներն, այսօր՝ ապրիլի 20-ին, հանդիպել են Երեւանի Նոր Նորք թաղամասի բնակիչների հետ, որտեղ անցնելով փողոցներով, նրանք բարեւել են անցորդներին, զրուցել նրանց հետ, նախընտրական բուկլետներ բաժանել ու «բարի ընտրություն» մաղթել, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Նոր Նորքի փողոցներով շրջել են ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ ԳՄ անդամ Աղվան Վարդանյանը, Արսեն Համբարձումյանը, նաեւ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Արմեն Ռուստամյանի խոսքով՝ Նոր Նորքում իրենց երթի ընթացքում իրենցք անմիջապես շփվում են քաղաքացիների հետ, ծանոթանում ժողովրդի կարծիքին՝ այս կամ այն խնդրի վերաբերյալ: «Պատահական հանդիպումները եւ շփումները յուրատեսակ էֆեկտ ունեն, քանի որ շփվում ես տարբեր տեսակետներ ունեցող մարդկանց հետ, ինչը նպասոտւմ է հետաքրքիր եւ օգտակար եզրակացություններ անելուն»,-ասել է Ռուստամյանը՝ հավելելով, որ բնակիչները իրենց տեսակետներն ու դժգոհություններն են հայտնել երկրում եւ մասնավորապես Երեւանում ստեղծված իրավիճակի առնչությամբ:

Նշենք, որ Երեւանի քաղաքապետի ընտրությունները տեղի են ունենալու մայիսի 5-ին: