ՄԱԳԱՏԷ-ն պարտավոր է համագործակցել Իրանի հետ` Թեհրանի ռեակտորը վառելիքով ապահովելու համար: Այս մասին ասվում է Իրանի կողմից Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Յուկիո Ամանոյին ուղղված նամակում: Հաղորդում է IRNA գործակալությունը:

Նամակում, որը Իրանի ներկայացուցիչն Ամանոյին է հանձնել փետրվարի 22-ին, ասվում է, որ Իրանը պատրաստ է գնել անհրաժեշտ վառելիքը:

«Եթե ՄԱԳԱՏԵ-ն չի կարող կատարել իր պարտականությունը` Թեհրանի ռեակտորը վառելիքով ապահովելու հարցում, Իրանը պատրաստ է իր տարածքում 3,5 տոկոսանոց ուրանը փոխել 20 տոկոսանոցի հետ»,- ասված է նամակում: