Երեւանի գիշերային ակումբներից մեկում հերթական ծեծկռտուքն է եղել մարմնական վնասվածքներով: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ երեկ` ապրիլի 22-ի գիշերը նման դեպք է տեղի ունեցել Ջրվեժում գտնվող «Մատրյոշկա» գիշերային ակումբում: Երկու երիտասարդ վիճել են միմյանց հետ, ապա դուրս եկել կռիվը շարունակել դրսում:

28-ամյա երիտասարդը, ով Երեւանի բնակիչ է եղել, ծեծի է ենթարկել 22-ամյա երիտասարդին, ով Աբովյանի բնակիչ է: Դեպքի վայր են ժամանել ոստիկանները: Ծեծողին բերման են ենթարկել, իսկ տուժողին տվել դատաբժշկական ուղեգիր: Ոստիկանությունից NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին, որ կատարվում է քննություն: