Ռուսական «Դոժդ» հեռուստաալիքը ժամանակավորապես դադարեցրել է «Գոսդեպ» հաղորդման հեռարձակումը, որը վարում է Քսենյա Սոբչակը: Հաղորդման հեռարձակումը դադարեցվել է ցածր վարկանիշի պատճառով:

Ինչպես հաղորդել է «Դոժդ»-ի գլխավոր տնօրեն Նատալյա Սինդեեւան, հաղորդումը դադարեցվել է, որովհետեւ «այնքան էլ դուր չեն գալիս թվերը, որոնք տալիս է «Գոսդեպ»-ը, եւ այնքան էլ դուր չի գալիս ձեւաչափը»:

«Հաղորդման ձեւաչափը կփոխվի, դեռեւս չեմ կարող ասել, թե ինչպես: Մենք ունենք տարբեր գաղափարներ, բայց ես կարծում եմ, որ մենք դա կանենք նոր սեզոնին՝ սեպտեմբերին: Մենք պարզապես ուզում ենք բարելավել այն»,-ասել է Սինդեեւան՝ հավելելով, որ նախկինի պես հաղորդումը կվարի Սոբչակը, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան»: