Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Կիմ Գվան Չժինն անհայտ ծագմամբ սպիտակ փոշիով անանուն նամակ է ստացել։
Պաշտպանության նախարարին ուղարկված ծրարի վրա նշված չի եղել ուղարկողի անունը։ Դրանում նախարարը սպառնալիքով նամակ եւ անհայտ ծագման փոշի է հայտնաբերել, հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով «Ռենհապ» գործակալությունը։
Սպառնալիքով նամակը նման է եղել այն թռուցիկներին, որոնք ապրիլի 19-ի առավոտյան անհայտ մարդիկ նետել էին հաստատության շենքի մոտ։ Թռուցիկում Կիմ Գվան Չժինին սպառնում են «պատժել» նրան՝ Հյուսիսային Կորեայի նկատմամբ դաժան վերաբերմուն քի համար։
Ինչպես գրում է «Վզգլյադը», նախարարությունը հաղորդագրությունը գնահատել է որպես «ահաբեկչական ակտ կատարելու փորձ» եւ հայտարարել է հրատապ խումբ ստեղծելու մասին, որը կհետազոտի փոշին ու կփնտրի ուղարկողին։




























