«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ Երեւանի արդեն նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը, օգտագործելով Երեւանի ոստիկանապետ լինելու հանգամանքը, Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող բարերից, ռեստորաններից, խաղատներից եւ գիշերային հյուրանոցներից ամեն ամիս ստվերային հարկեր է հավաքել, որպեսզի «աչք փակի» այնտեղ տեղի ունեցող ամենօրյա ոչ մեծ ապօրինությունների վրա:
«Նույն աղբյուրների տեղեկացմամբ՝այժմ իշխանությունները փորձում են «գույքագրել», թե որքան լայն է եղել նախկին ոստիկանապետի «հարկային տիրույթն» ու ամսական հարկահավաքումը»,- գրում է «Ժամանակը»։




























