Մոլդովայի Սահմանադրական դատարանը որոշել է, որ Վլադիմիր Ֆիլատն իրավունք չունի կատարել վարչապետի լիազորությունները եւ նոր կառավարություն ձեւավորել:

ՍԴ-ն քննարկել է Ազատական կուսակցության պատգամավորների դիմումը, ովքեր պնդում են, որ Ֆիլատը, ում այս տարվա մարտին անվվստահություն էր հայտնել խորհրդարանը, չի կարող մնալ որպես վարչապետի պաշտոնակատար մինչեւ նոր կառավարության ձեւավորումը: Պատգամավորների կարծիքով՝ նախագահը ոչ միայն պետք է նշանակեր վարչապետի նոր պաշտոնակատար, այլեւ իրավունք չուներ կրկին առաջադրել Ֆիլատի թեկնածությունն այդ պաշտոնում:

ՍԴ-ն, ի վերջո, ընդունել է պատգամավորների փաստարկները, հաղորդում է Lenta.ru-ն:

Մոլդովայի նախագահի աշխատակազմի ղեկավար Նիկոլայ Տիմոֆտի Իոն Պեդուրարուն, մեկնաբանելով ՍԴ այս որոշումը, այն համարել է «սահմանադրական աղետ»: ՍԴ որոշումից հետո Վլադիմիր Ֆիլատը կառավարության արտակարգ նիստ է գումարել՝ փակ դռների հետեւում, որին մասնակցում է Մոլդովայում ԵՄ առաքելության ղեկավար Դիրկ Շուբելը:

Վերլուծաբանները նշում են, որ Մոլդովայի Սահմանադրական դատարանի որոշումը կարող է երկրում նոր քաղաքական ճգնաժամի պատճառ դառնալ: