Ապրիլի 22-ին Բելգրադում եւ Կոսովսկա-Միտրովիցայում հազարավոր մարդիկ մասնակցել են Սերբիայի եւ Կոսովոյի իշխանությունների միջեւ հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագրի դեմ ուղղված մի շարք բողոքի ակցիաների, հաղորդում են սերբական հեռուստաալիքները:

Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին Սերբիայի եւ Կոսովոյի կառավարական պատվիրակությունները Բրուսելում կայացած հանդիպման ընթացքում համաձայնագիր էին կնքնել Կոսովոյում սերբական տեղական իշխանության մարմիններ ստեղծելու մասին:

Այդ փաստաթուղթն ամրագրում է Կոսովոյի սերբական համայնքների միավորման ձեւավորումը, որի գործունեությունը կկարգավորվի Կոսովոյի եւ Ալբանիայի տեղական օրենքներով: Համաձայնությանը դեմ են դուրս եկել սերբական հայրենասիրական կազմակերպությունները եւ Կոսովոյի սերբերը, որոնք համարում են, որ այս համաձայնագրով  Սերբիայն հրաժարվում է Կոսովոյից` հանուն Եվրոխորհրդի հետ ինտեգրման:

Կեսօրին Բելգրադում Սերբիայի պառլամենտի Ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչները երկրի նախկին վարչապետ` Վոիսլավ Կոշտունիցայի գլխավորությամբ ցույց եւ քաղաքի կենտրոնով երթ են կազմակերպել, որն ավարտվել է կառավարության շենքի մոտ. ակցիայի մասնակիցները պահանջել են հարցը համազգային հանրաքվեի դնել:

Երեկոյան Բելգրադում ոչ պառլամենտական սերբական ծայրահեղական կուսակցության ցույցին մոտ հազար մարդ է  մասնակցել: Ծայրահեղականները Կոսովոյի հետ պայմանագիրն անվանել են դավաճանություն ազգային շահերին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Հյուսիսային Կոսովոյի ամենախոշոր քաղաքում` Կոսովկա-Միտրավիցայում տեղի է ունեցել եւս մեկ բողոքի ակցիա, որին մասնակցել է մոտ 10 հազար մարդ: Ակցիայի ընթացքում ընդունվել է հռչակագիր, որում ասվում է, որ բրյուսելյան համաձայնագիրն անօրինական է: Կոսովոյի սերբերի առաջնորդները հայտարարել են, որ մտադիր են տեղական ինքնակառավարման նոր օրգան՝ Սկուպշչինա ստեղծել: