ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել Արտաքին ֆինանսավորման կոմիտեին ավելացնել օգնությունը Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին, նաեւ Ջավախքի հայ բնակչությանը:

Կոնգրեսականներ Ֆրենք Փալոունը եւ Մայքլ Գրիմը Կոնգրեսի իրենց ավելի քան 20 գործընկերների հետ նամակ են հղել Արտաքին ֆինանսավորման կոմիտեին, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

Նրանք նաեւ կոչ են արել ֆինանսական օգնություն հատկացնել Մերձավոր Արեւելքից գաղթած հայերին:

Ավելի շուտ Օբամայի վարչակազմը 2014թ.-ի համար հրապարակված բյուջեում առաջարկել էր կրճատել Հայաստանին տրվող տնտեսական օգնությունը 38%-ով: