Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը երկրի հոգևոր առաջնորդ Այաթոլա Ալի Խամենեիի պահանջով պաշտոնից հեռացրել է փոխնախագահ Էսֆանդիյար Ռահիմ Մաշայիին:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք ավելի վաղ, վերջինիս փոխնախագահի պաշտոնին նշանակելու պատճառով Ահմադինեջադը սուր քննադատության էր արժանացել երկրի ներսում: Բանն այն է, որ Մաշային մի առիթով հայտարարել էր, որ Իրանը «Իսրայելի ժողովրդի բարեկամն է», այն դեպքում, երբ Իրանի ղեկավարությունը անընդունելի է համարում Իսրայել պետության գոյությունը: Այս արտահայտությունը Ահմադինեջադի կողմնակիցների, ինչպես նաև հոգևոր առաջնորդի մոտ ցասման առիթ էր հանդիսացել:
Նշենք, որ Մաշային փոխնախագահի պաշտոնում նշանակվել էր բոլորովին վերջերս` հուլիսի 17-ին: վերջինիս դուստրը ամուսնացած է Ահամդինեջադի որդու հետ:



























