Մահից քիչ առաջ Ցարնաեւ եղբայրներից ավագը` Թամերլանը, զանգահարել էր մորը` Զուբեյդաթ Ցարնաեւային եւ ասել. «Ոստիկանությունը կրակում է մեզ վրա, մեզ հետապնդում են»: Վերջին խոսքերը եղել են «Մայրիկ, ես սիրում եմ քեզ»: Այդ մասին պատմել է Ցարնաեւների մայրը:
ABC News-ի փոխանցմամբ, որդու ձայնը ահաբեկված է եղել: Նա նաեւ հասցրել է ասել, որ Ջոհարն իր հետ է:
Կնոջ խոսքով, կրտսեր որդին միշտ լսել է ավագին, ով խանդոտ մահմեդական է եղել: «Թամերլանի ասածը Ջոհարի համար օրենք էր, ես եմ այդպես դաստիարակել»,- պատմել է մայրը: Վերջինս, սակայն, կարծում է, որ իր որդիները մեղավոր չեն եւ նրանց «քաշել են»:
Լրատվամիջոցները հաղորդել են, որ Ջոհար Ցարնաեւը դատավորների մեղադրանքները լսել է գլխի շարժումներով` ակնարկելով, որ հասկանում է մեղադրանքների էությունը: Միայն մեկ հարցի է պատասխանել` արդյոք կարող է վճարել փաստաբանի համար, ասելով` ոչ: Նախկինում նշվում էր, որ Ջոհար Ցարնաեւը դժվար կարողանա երբեւեէ խոսել:




























