Քննիչները վերականգնել են ապրիլի 22-ին Բելգորոդում տեղի ունեցած հանցագործության ամբողջական պատկերը: Առավոտյան կրկնահանցագործ Սերգեյ Պոմազունը իր հոր բնակարանում բացել է չհրկիզվող պահարանը եւ այնտեղից վերցրել է որսորդական կարաբինը, որից հետո հոր սեւ BMW X5 մակնիշի մեքենայով եկել է «Օխոտա» խանութ: Այնտեղ նա սպանել է երկու վաճառողներին եւ սրահում գտնվող գնորդին, որից հետո ամենաքիչը մի հրազեն է վերցրել իր հետ:
Հասկանալով, որ կրակոցները լսելի են եղել փողոցում ,եւ որ նրանք կարող են ճանաչել խանութի կողքով անցնող մարդիկ, նա նույնպես կրակում է նրանց ուղությամբ: Ինչից հետո Պոմազունը նստում է նախապես ավտոկայանած մեքենան եւ հեռանում է հանցանքի վայրից: Հետո նա եւս մեկ կրակոց է արձակում փողոցի մայթով անցնող պատահական անցորդի վրա, ով տեղում մահանում է:
Հայտնի է դարձել նաեւ, որ ողբերգությունից մի օր առաջ Պոմազունն արդեն եղել է «Օխոտա» խանութում: «Վեստի ՖՄ» ռադիոկայանի փոխանցմամբ, նա պատրաստվում էր փամփուշտներ գնել, բայց նրան մերժել էին դատվածություն ունենալու պատճառով: Այդ ժամանակ նա խոստացել է վաճառողներին վերադառնալ եւ սպանել նրանց, սակայն նրանք տղամարդու սպառնալիքները լուրջ չեն ընդունել:




























