Ձկնորսության ժամանակ նավակում տեղի ունեցած արտառոց դեպք են նկարահանել ծովային զբոսանքի մի քանի սիրահարներ։

Ձկնորսն անձամբ օգնել է լույս աշխարհ գալ իր որսած շնաձկան ձագերին։ Նա հասկացել է, որ էգն իր մեջ ձագեր է կրում այն ժամանակ, երբ արդեն մորթում էր կենդանուն, հաղորդում է Life News-ը։

Ձկնորսները դանակի օգնությամբ մեկը մյուսի հետեւից ձագերին հանել եւ ծովն են բաց թողել։