Հաքերների անհայտ խումբը կոտրել է Associated Press հայտնի գործակալության Twitter-ի հաշիվը եւ գործակալության անունից «թվիթ» տարածել, իբր Սպիտակ Տանը պայթյուն է որոտացել, որի հետեւանքով վիրավորվել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

Մի քանի վայրկյան անց Twitter-ի ղեկավարությունը սառեցրել է գործակալության պաշտոնական հաշիվը, որն ունի ավելի քան 2 մլն հաժանորդ, սակայն այդ վայրկյանները բավական են եղել, որպեսզի համացանցում իսկական խուճապ սկսվի:

Կեղծ լուրից անմիջապես հետո Նյու Յորքի ֆոնդային բորսայում 140 կետով ընկել է Դոու ջոնսի բաժնետոմսերի արժեքը, որը վերականգնվել է միայն կեղծիքը բացահայտվելուց հետո:

Associated Press-ի մամուլի ծառայությունը սահմանափակվել է կարճ հայտարարությամբ այն մասին, որ կեղծ «թվիթը» հաքերների կողմից գործակալության լրագրողների գաղտնաբառերը կոտրելու հետեւանք է: Իր հերթին, Օբամայի մամուլի քարտուղար Ջեյ Քարնեյը լրագրողներին հայտարարել է, որ «նախագահի հետ ամեն բան կարգին է»: