ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի Ուկրաինայի նոր նախագահ Վիկտոր Յանուկովիչի երդմնակալության արարողությանը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը:

Հայաստանի նախագահին ուղեկցելու են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, նախագահի խորհրդական Անդրանիկ Մանուկյանը, Ուկրաինայում Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր «Տարածաշրջանների կուսակցության» առաջնորդ Վիկտոր Յանուկովիչը հաղթանակ է տարել Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում: Նա 3,5 տոկոսով առաջ է անցել «նարնջագույն» թեկնածու, վարչապետ Յուլիա Տիմոշենկոյից:

Յանուկովիչի երդմնակալությունը կկայանա փետրվարի 25-ին: