ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին անդրադարձել է սառեցված հակամարտություններին Եվրոպայում եւ նրա սահմաններից դուրս:
Ելույթ ունենալով ուսանողների հետ հանդիպման ժամանակ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի հետ համատեղ, պետքարտուղարը հիշատակել է նաեւ ղարաբաղյան հակամարտությունը:
«Դեռ դեռ մի քանի սառեցված հակամարտությունների փակուղում ենք։ Խոսքը այնպիսի հակամարտությունների մասին է, ինչպիսիք են Լեռնային Ղարաբաղի, Կիպրոսի հակամարտությունը, Միջին Արեւելքի խաղաղ գործընթացը, Հյուսիսային Կորեան։ Սրանք բոլորը նախորդ դարից մնացած հակամարտություններ են»,- ասել է նա:
Քերրիի խոսքով, «բոլորի համար մարտահրավեր է այդ հակամարտությունները լուծելը եւ շարժվելը դեպի ապագա»: Այդ դեպքում ավելի շատ երկրներ ավելի մեծ եռանդ կարող են ներդնել կրթության, առողջապահության, ենթակառուցվածքների ստեղծման գործում՝ հակամարտությունների ռազմական լուծման ուղղությամբ գործադրվող ջանքերի փոխարեն։




























