Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինն, ապրիլի 23-ին, հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Այդ մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
«Որպես ղարաբաղյան հակամարտության ԵԱՀԿ Մինսկի խմբի (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) ձեւաչափով խորհրդակցությունների շարունակություն, ապրիլի 23-ին Մոսկվայում կայացել է ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան կարգավորման արդիական հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:




























