Բանգլադեշում ութհարկանի շենքի փլուզման հետեւանքով առնվազն 15 մարդ է զոհվել, եւս 200 մարդ վիրավորվել է: Փրկարարները կարծում են, որ մայրաքաղաք Դաքքայի արվարձանում շենքի փլատակների տակ դեռ հարյուրավոր մարդիկ են մնացել:

ԱԻՆ խմբերին օգնում են Բանգլադեշի բանակի զինվորները, ովքեր փլատակների տակ ողջ մնացածների են փնտրում: Աղետի վայրում հարյուրավոր մարդիկ են հավաքվել, ովքեր փնտրում են իրենց հարազատներին եւ մերձավորներին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Շենքում կարի արհեստանոց, բանկ եւ մի քանի խանութներ են եղել: