Չինաստանի հյուսիս-արեւմուտքում հակաահաբեկչական գործողության ընթացքում 21 մարդ է զոհվել: Զոհվածների մեծամասնությունը ոստիկաններ եւ տեղական իշխանությունների ներկայացուցիչներ են: Գործողությունը տեղի է ունեցել Բաչու գավառում, Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում:

Տեղի սոցիալական աշխատակիցները ոստիկանությանը հայտնել են, որ տներից մեկում կասկածելի անձինք են ապրում, որոնց մոտ կարող է զենք լինել, հաղորդում է Associated Press-ը:

Կասկածյալները առեւանգել են սոցիալական երեք աշխատողների եւ սպասել ոստիկանների: Փոխհրաձգության ընթացքում կասկածյալները սպանել են պատանդներին եւ վառել տունը: Նրանց դիմադրությունը կոտրել են միայն ժամանած զինվորականները:

Գործողության ընթացքում սպանվել է 15 ոստիկան եւ պաշտոնյա: Սպանվել է 6 կասկածյալ, եւս ութը ձերբակալվել է: Նախնական տվյալներով, զոհերից 10-ը ույղուրներ են, կան նաեւ խաներ եւ մոնղոլներ: Ոստիկանությունը հայտնել է, թե ահաբեկչական խմբավորում է ոչնչացրել, գրում է Utro.ru-ն: