Ապրիլի 25-ին Սանտա Բարբարայի հայ ուսանողները Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառում կկազմակերպեն: Այս մասին ասված է Santa Barbara Independent թերթում հրապարակված UCSB-ի հայտարարությունում:
«Այս տարի միջոցառման թեման Հայոց ցեղասպանության ժամանակներից մինչեւ մեր օրերը Հայաստանի արձանագրած հաջողություններն ու ձեռքբերումներն են: Այսպիսով, մենք նոր սերնդի հայ եւ ոչ հայ քաղաքացիներին կոչ ենք անում հանդես գալ հանուն Հայոց ցեղասպանության ճանաչման, ինչպես նաեւ մարդու իրավունքների: Միջոցառմանը կպատմեն նաեւ այլ ցեղասպանությունների, այդ թվում Հոլոքոստի, Դարֆուրի եւ Սուդանի ցեղասպանությունների մասին»,-գրել է թեթրը:
Նշենք, որ Ցեղասպանության փաստը ճանաչել են մի շարք պետություններ: Այն առաջինը ճանաչել է Ուրուգվայը` 1965թ-ին, որի օրինակին հետեւել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեյցարիան, Շվեդիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ 42 նահանգներ: Ցեղասպանությունը ճանաչել են նաեւ Վատիկանը, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային միությունը:




























