Ամերիկյան Մանչեսթեր քաղաքում (Իլինոյս նահանգ) զանգվածային սպանություն է տեղի ունեցել: Հանցագործը սպանել է 5 եւ վիրավորել մեկ մարդու: Ինչպես հաղորդում են տեղի լրատվամիջոցները, երկարատեւ հետապնդումից հետո ոստիկանությանը հաջողվել է գտնել ու ձերբակալել չարագործին:

USA Today-ի փոխանցմամբ՝ զոհվածներից առնվազն մեկը երեխա է:

Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, փակվել են դեպքի վայրի մոտակայքում գտնվող դպրոցները: Միջադեպի այլ մանրամասներ չեն հաղորդվում: