Իրանում ձերբակալվել է սուննիական «Ջունդալլա» խմբավորման առաջնորդ Աբդուլմալիք Ռիգին:

Իրանի իշխանությունները խմբավորմանը կասկածում են «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության հետ կապերի մեջ:

Իրանի ղեկավարությունը նաեւ մեղադրել է Պակիստանին, ԱՄՆ-ին եւ Մեծ Բրիտանիային «Ջունդալլա»-ին աջակցելու մեջ՝ իրանական կառավարությանը թուլացնելու նպատակով:

Իրանական հատուկ ծառայությունների ղեկավար Հեյդար Մոսլեհիի խոսքով, Ռիգին հանդիպել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերի ներկայացուցիչների հետ:

Ինչպես հաղորդել է իրանական PressTV-ին, այդ հանդիպումը կայացել է 2008թ. ապրիլին: Իրանական հատուկ ծառայությունները պնդում են, որ նա վերջին շրջանում ճանապարհորդել է մասնավորապես Արեւմտյան Եվրոպայի երկրներում: Ընդ որում, նա ունեցել է Աֆղանստանի անձնագիր, 24 ժամ մնացել է ամերիկյան ռազմաբազաներից մեկում: