Հարյուրից ավելի մարդ է զոհվել, 700-ը վնասվածքներ են ստացել Բանգլադեշի մայրաքաղաք Դակկից 30 կմ հեռավորության վրա գտնվող Սավար քաղաքում 8-հարկանի շենքի փլուզման պատճառով, հայտնում են լրատվամիջոցները:
Փրկարարները շարունակում են փլատակների տակից դիակներ հանել, որոնց թիվը գնալով աճում է: Տուժածների մեծամասնությունը ծայրահեղ վիճակում են գտնվում, նշում է ԻՏԱՌ ՏԱՍ-ը:
Ողբերգության կապակցությամբ` 18 ըննդիմադիր կուսակցություններից կազմված ալիանսը դադարեցրել է 36-ժամյա համընդհանուր ցույցը, որով նրանք պահանջում էին կալանքից արձակել ռազմական հանցագործությունների համար դատապարտված իրենց կազմի մեջ մտնող առաջնորդներին: Ցույցի կազմակերպիչները կոչ են արել իրենց կողմակիցներից միանալ փրկարարական աշխատանքներին:




























