Բոսթոնի իմամներից մեկը, ում անունը չի նշվում, հրաժարվել է հոգեհանգստի արարողություն իրականացնել ի պատիվ Թամերլան Ցարնաեւի: Տեղական մահմեդական համայնքի ներկայացուցիչները Ցարնաեւի գործողությունները անազնիվ եւ անարժան են համարում, հաղորդում է NBC-ն:
Ավելի վաղ Թամերլան եւ ջոհար ցանաեւների գործողությունները դատապարտել էր Բոսթոնի մահմեդական միավորման ներկայացուցիչ Յուսուֆի Վալին: Նա հայտարարել էր, թե Ցարնաեւին հուղարկավորելու որոշումը պետք է կայացվի ողջ համայնքով, քանի որ «այդ տղայի քայլը անպատիվ եւ հակամահմեդական էին»:
Ամերիկյան լրատվամիջոցները նաեւ պարզել են, որ Թամերլան Ցարնաեւի անունը եղել է ԱՄՆ կառավարության «սեւ ցուցակում»: Այնտեղ գրանցում են պոտենցիալ ահաբեկիչներին, սակայն ցանկը ահռելի է (կես միլիոնից ավելի մարդ), եւ հնարավոր չէ հետեւել յուրաքանչյուրին:
Կոնգրեսի սենատորները հակված են կարծելու, որ Բոսթոնի ահաբեկչությունը ամերիկյան հատուկ ծառայությունների թերացումն է, քանի որ ռուսական կողմից բազմաթիվ զգուշացումներ են արվել Թամերլան ցարնաեւի վերաբերյալ:




























