Ապրիլի 24-ին Աֆղանստանում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 16-ի, տուժել է 78 մարդ:

«Փաժվակ» տեղեկատվական գործակալությունը հայտնում է, թե վեց մարդ զոհվել է Ջելալաբադ քաղաքում, եւս 9-ը` Լալպուրա, Խիվա, Կամա, Սորխրուդ եւ Գուշտա գավառներում, մեկ մարդ զոհվել է Կունար նահանգում:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», 5,7 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել 66 կմ խորության տակ աֆղանական Լագման նահանգի կենտրոն Մեհթարլամ քաղաքից 11 11 դեպի հարավ, եւ Ջելալաբադ քաղաքից 25 կմ հեռավորության վրա: