Հարավաֆրիկյան Հանրապետությունում հիվանդանոց է տեղափոխվել Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, 81-ամյա արքեպիսկոպոս Դեսմոնդ Տուտուն:
Դեսմոնդ եւ Լեա Տուտուների ժառանգության հիմնադրամը հայտարարել է, թե հոսպիտալացման պատճառը վարակն է: Արքեպիսկոպոսը գտնվում է Քեյփթաունի հիվանդանոցում, որ «բուժզննում անցնի եւ պարզվի հիվանդացության պատճառները», հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Ակնկալվում է, որ բուժումը, որ վիրահատական միջամտություն չի պահանջում, կտեւի հինգ օր»,- ասել են հիմնադրամից:




























