Մերձդնեստրի մոլդովական հանրապետության փոխվարչապետ, ԱԳ նախարար Նինա Շտանսկին, այսօր՝ ապրիլի 24-ին, սրտակցության խոսք է ուղղել ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանին՝ կապված Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա հետ:

Ինչպես հաղորդում է Մերձդնեստրի ԱԳՆ մամուլի ծառայությունը, Նինա Շտանսկիի ուղերձում ասվում է.

«Ապրիլի 24-ը դարձել է հայ ժողովրդի ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի օրը եւ ամեն տարի նշվում է Հայաստանում եւ ԼՂՀ-ում:

Ցավոք, այսօր մենք հաճախ ականատես ենք լինում հավակնոտ մոտեցումների այդ ժամանակաշրջանի իրադարձությունների վերաբերյալ գնահատակններում: Առանձնակի վրդովմունք են առաջացնում որոշ քաղաքական գործիչների փորձերն՝ արդարացնել մի ողջ ժողովրդի կոտորածները:

Մարդկության դեմ ուղղված հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն: Այսօր Մերձդնեստրում Արցախի ժողովրդի մետ միասին սգում են ցեղասպանության զոհերի համար: Թող մեր ցավակցությունները աջակցություն լինեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդին՝ հետագա վերածննդի եւ ողջ հայ ժողովրդի միավորման իր պայքարում»: