Հնդկաստանի ոստիկանությունը ձերբակալել է 47-ամյա տղամարդուն, ով իր նորածին թոռանը վաճառել է մի գործարարի՝ նրա հետ պայմանավորվելով Facebook-ում:
47-ամյա Ֆերոզ Խանը կկանգնի դատարանի առջեւ: Նրա հետ ձերբակալվել են նաեւ նրա երկու հանցակիցները, ովքեր օգնել են կազմակերպել երեխայի վաճառքը:
Հետաքննության ընթացքում պարզվել է, որ Ֆերոզ Խանի դուստրը՝ Նուրի խանը երեխա է ունեցել ապրիլի սկզբին: Հիվանդանոցում հայրը պայմանավորվել է բուժքրոջ հետ, որ երեխային գողանան եւ հանձնեն իրեն: Թոռան հանար հնդիկ տղամարդը 45 հազար ռուփի (մոտ 850 դոլար) է ստացել, գրում է Lenta.ru-ն:




























