Բանգլադեշի մերձակայքում գտնվող Rana Plaza 8 հարկանի համալիրի փլուզման զոհորի թիվն աճում է , ըստ վերջին տվայլների`արտակարգ պատահարի զոհ է դարձել 147 մարդ, կան հարյուրավոր տուժածներ: Ավելի շուտ հայտնի էր դարձել 100 զոհի մասին:

Բրիգադային գեներալ Մոհամեդ Սիդիգուլ Շիկդերի խոսքով՝ փլատակների տակ բազմաթիվ մարդիկ կան, այնպես որ զոհերի թիվը դեռ կարող է աճել: Վիրավորների թիվն անցնում է հազարից:

Ողբերգության վայրում են աշխատում հրշեջներն ու զինաշխատողները: Ականատեսները պատահարի վայրը համեմատում են երկրաշարժի վայրի հետ, հաղորդում է ՌԲԿ-ն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ շենքի պատերից մեկի վրա ճեղք էր հայտնաբերվել: Իշխանություններն այդ մասին տեղյակ էին պահել ֆաբրիկայի տերերին, նշելով, որ, աշխատողները շինության ներսում գտնվելով, վտանգի մեջ կհայտնվեն, սակայն ձեռնարկության տերերն այդ զգուշացումն անտեսել էին:

RanaPlaza համալիրում էին գտնվում բազմաթիվ խանութներ, բանկի մասնաճյուղեր եւ կարի ֆաբրիկաներ: