Գվատեմալայի Սահմանադրական դատարանը որոշել է չեղյալ համարել երկրի նախկին նախագահ Էֆրիան Ռիոս Մոնտի եւ քրեական հետախուզության նախկին ղեկավար Խոսե Ռոդրիգես Սանչեսի դեմ հարուցված քրեական գործի դատական գործընթացը, ովքեր մեղադրվում են ցեղասպանություն կազմակերպելու մեջ:

Դատարանի որոշմամբ՝ գործընթացում չեն կատարվել անհրաժեշտ իրավաբանական ընթացակարգերը: Նրանց նկատմամբ դատավարությունն սկսվել էր այս տարվա մարտին:

Ռիոս Մոնտն ու Խոսե Սանչեսը մեղադրվում են 1982-83 թվականներին հյուսիսային Կիչե նահանգում ավելի քան 1,7 հազար հնդկացիների սպանությանն առնչություն ունենալու մեջ: