Մեքսիկայում ուսումնական հաստատությունների ուսուցիչները, զինված փայտերով ու քարերով, ապրիլի 24-ին Չիլպանսինգո քաղաքում (Հերերոյի նահանգ) հարձակվել են երկրի երեք հիմնական կուսակցությունների գրասենյակների վրա, հաղորդում են տեղի իշխանությունները:

Սկզբում հարձակման է ենթարկվել Ազգային գործողության կուսակցության ներկայացուցչությունը, որտեղ բողոքի ելած ուսուցիչները կոտրել են ապակիները, տեխնիկան եւ այլ սարքավորումներ: Այնուհետեւ մտել են Դեմոկրատական հեղափոխության կուսակցության գրասենյակ, որտեղ բենզին են լցրել ու հրդեհել: Նույն ճակատագրին է արժանացել նաեւ իշխոս Սահմանադրական հեղափոխական կուսակցության գրասենյակը, հաղոդրում է Utro.ru-ն:

Ուսուցիչների դժգոհության պատճառը նահանգի Կոնգրեսի կողմից կրթության մասին տեղական նոր օրենքի ընդունումն է, որտեղ հաշվի չի առնված ոլորտի աշխատակիցների դիրքորումը:

Նախկինում ուսուցիչները հարձակվել էին նահանգի Կոնգրեսի շենքի վրա: