Կոլումբիայի Կոնգրեսի Սենատը ապրիլի 24-ին մերժել է նույնասեռ ամուսնությունների օրինականացման օրինագիծը: Նման նախաձեռնության համար քվեարկել է 51 սենատոր, իսկ դրա կողմանկիցներն են եղել վերին պալատի 17 անդամներ: Քվեարկության արդյունքների հետեւանքով` օրինագիծն այլեւս հնարավորություն չի ունենա վերանայվելու Ներկայացուցիչների պալատում:

Կոնգրեսում օրինագծի հակառակորդները պնդում են, որ դրա ընդունումը վնաս կհասցնի ընտանիքի ինստիտուտին այդ հարավամերիկայն երկրում: Պահպանողական կուսակցության առաջնորդներից մեկը` Կարլոս Ռամիրո Չավառոն հայտարարել է, որ հարգում է նույնասեռ հարաբերությունները, սակայն փոքրամասնությունը չպետք է օրենքներ պարտադրի, որովհետեւ Կոլումբիան պետք է մեծամասնության շահերից ելնելով ընդունի դրանք, իսկ մեծամասնության պահանջն ավանդական ընտանիքի պահպանումն է: Ընդ որում, թեեւ խնդիրը հրատապ է, երկրի նախագահ` Խուան Մանուել Սանթոսը դեռ չի արտահայտել իր դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ, հայտում է «Vesti.ru»-ն: