Ապրիլի 24-ին Իսպանիայի Թագավորության Մադրիդ քաղաքում, Թուրքիայի հանրապետության դեսպանատան առջեւ, հայ համայնքի կողմից անցկացվել է բողոքի ակցիա՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեց ընթերցողը, ով նաեւ տրամադրել է լուսանկարները:

Ոգեկոչման միջոցառումն ուղեկցվել է մոմավառությամբ: Դուդուկի հնչյունների ներքո, ազգությամբ իսպանացի պատմաբանի կողմից ընթերցվել է Ցեղասպանության ճանաչման կոչ-նամակը: