ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստացել է դաջվածք անել, եթե դուստրերից որեւէ մեկը` Մալիան կամ Սաշան գնան նման քայլի: Այդ մասին նախագահն ասել է NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նախագահի խոսքով, ինքն ու Միշելը երեխաների դաստիարակության ընթացքում հաճախ դիմում են ռեւերսիվ հոգեբանությանը: «Մենք աղջիկներին ասել ենք, եթե երբեւէ տատու անեք, ես ու մայրիկը նույնը կանենք: Եւ կգցենք YouTube որպես ընտանեկան դաջվածք»,- ասել է Օբաման:
Նրա խոսքով, այդ խոստումը կստիպի երեխաներին հրաժարվել դաջվածքի մտքից եւ «բողոքի արտահայտման» այլ ուղիներ փնտրել:




























