Ազգային Ժողովում կառուցվելու է հուշակոթող՝ նվիրված 1999թ. հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ քննարկումների արդյունքում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ այսօր ստեղծվել է հանձնաժողով, որը կզբաղվի 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած ողբերգական դեպքերի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի կառուցման աշխատանքներով:
Հիշեցնենք, որ 1999թ. հոկտեմբերի 27-ին Ազգային Ժողովում հանցագործների գնդակին զոհ գնացին վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, եւ այլոք:




























