Անցյալ շաբաթ Եվրոպայի լիբերալ-դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Մարկուս Լյոնինգը կոչ էր արել Հայաստանի իշխանություններին ազատ արձակել քաղբանտարկյալներին: Իր հայտարարության մեջ նա ասել էր, որ անթույլատրելի է, որ Եվրախորհրդի և «Արևելյան Գործընկերության» անդամներից մեկն ունենա քաղաքական բանտարկյալներ:
«Ընտրությունները քննադատվել են բազմաթիվ կազմակերպությունների կողմից, իսկ երկրի նախագահ Սերժ Սարգսյանը նախընտրեց Լոնդոնում խոսել Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունների մասին»,-ասվում է լիբերալ-դեմոկրատների տարածած հաղորդագրության մեջ:



















