Երբ խոսվում է մեր լուսատուի ձրի էներգիան օգտագործելու մասին, միանգամից հիշում են, որ մենք տարեկան ավելի քան 300 արեւային օր ունենք: Իհարկե, ուրախալի փաստ է, սակայն այդ օրերից եւ ոչ մեկն այդ նպատակով չի օգտագործվում:

Ապրիլի 23–ին «Մաքուր էներգիա» ՀԿ-ի ղեկավարն այն կարծիքը հայտնեց, որ «մեր երկրում արեգակնային էներգիայի միջին տարեկան մեծությունը» մեկ քմ հաշվով մոտ 1,7 անգամ ավելի է, քան Եվրոպայում: Սակայն նույն Եվրոպայում բավականին արդյունավետ են օգտագորվում այդ «ժլատ» հնարավորությունները:

Անցած տարվա տվյալներով, Հայաստանում արտադրվել է ավելի քան 8,0 մլրդ կՎտ էկեկտրաէներգիա, որից 42%-ը բաժին է  ընկել ՋԷԿ-ին, ավելի քան 29% - ը` ՀԷԿ-երին,  եւ գրեթե նույնքն էլ` ԱԷԿ-ին:  Բացի ՀԷԿ-երից, վերականգնվող էներգիայի մյուս աղբյուրներից առկա են նաեւ հողմակայաններ, որոնց արտադրած էներգիան  2012թ-ին  0,03% է կազմել:

Մեզ մոտ երկաստիճան սակագնային համակարգ է գուրծում` ցերեկայինը` 30 դրամ, գիշերայինը` 20 դրամ: Ընթացիկ տարվա մարտին  բնակչության համար միջինը կազմել է  26,7 դրամ:

Այսպիսով, հաշվարկների միջոցով հնարավոր է որոշել սակագների հարաբերակցությունը: Օրինակ, Գերմանիայում, որտեղ օտգագործվում է արեւի էներգիան,  սակագները հինգ անգամ ավելի բարձր են, քան մեզ մոտ: Խնդիրն այն է, որ ԱԷԿ-ի փակումը էներգետիկայի ոլորտում լրացուցիչ 150 մլրդ եվրո կպահանջի, որի մեծ մասն էլ  կընկնի սպառողների վրա: Այսպիսին է ԱԷԿ-ի փակման գինը...

Մեր առաջընթացն այսպիսին է.  Հայաստանում առաջին արեգակնային էլեկտրակայանը կկառուցեն ընթացիկ տարում, Մարտունի քաղքում, Սեւանի ափին: Իհարկե, խոսքը փորձնական, փոքր հզորությամբ կայանի մասին է:

Կարծես թե, Արագակի էներգիայի մեծամասշտաբ օգտագործումը մեզ համար դեռ հեռու է, անգամ եթե խոշոր կայաններ կառուցվեն, խնդիրը սակագնի մեջ է, որի մակարդակն անգամ այժմ խնդիր է չունեւոր ընտանիքների համար...

Ալբերտ Խաչատրյան