«Ես շատ կցանկանայի աշխատել Ադրբեջանում: Ինձ շատ է հետաքրքրում Հարավային Կովկասը: Ես պրոֆեսիոնալ դիվանագետ եմ: Ըստ ընդունված նորմերի, մենք կարող ենք աշխատել Վաշինգթոնում ոչ ավել քան 6 տարի, իսկ ես Վաշինգտոնում աշխատում եմ արդեն 13 տարի եւ պետք է դուրս գամ իմ երկրի սահմաններից ու ծառայեմ այն վայրերում, որտեղ իրադարձություններ են տեղի ունենում»,- ասել է նա:
Բրայզան նշել է նաեւ, որ Վաշիգտոնում այդքան երկար ժամկետով աշխատելը կապված է եղել նրա հետ, որ իրեն այդ մասին խնդրել են նախագահն ու պետքարտուղարը: «Դա ինձ համար մեծ պատիվ է, բայց ես նաեւ պետք է կատարեմ իմ պրոֆեսիոնալ պարտականությունները: Իսկ հարցը, թե որտեղ պետք է շարունակեմ իմ դիվանագիտական կարիերան, որոշում է նախագահը: Կարծում եմ, որ մոտակա ժամանակներս ես կիմանամ այդ մասին»- ընդգծել է ամերիկացի դիվանագետը: Հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:




























