Երբ Եվրախմբի ճնշման տակ Նիկոսիան սկսեց երկու խոշորագույն բանկերի վերակազմավորումը եւ նրանցում ներդրված գումարների մի մասի փրկության գործընթացը, մարտ ին Կիպրոսի բանկերում դեպոզիտների թիվը նվազեց 3,7 միլիարդ եվրոյով, իսկ 2012թ.-ի մարտ ամվա հետ համեմատած`7 միլիարդ եվրոյով, հայտնել է երկրի Կենտրոնական բանկը:

2012թ.-ի մարտին Կիպրոսի բանկերում 70,7 միլիարդ եվրո դեպոզիտ կար, 2013թ.-ի մարտին` 63,7 միլիարդ եվրո կամ 9,9%-ով պակաս: 2013թ.-ի փետրվարի համեմատ` դեպոզիտները նվազել են 3,7 միլիարդ եվրոյով կամ 5,56%-ով: Կենտրոնական բանկը բացատրում է դա երրորդ երկրների ներդրումների արտահոսքով, որոնք կիպրոսյան բանկերից 1,9 միլիարդ եվրո են հանել: Իրենց ավանդներն են հանել նաեւ երկրի բնակիչները (1,3 միլիարդ եվրո):

Բանկը նշում է, որ դեպոզիտները երեք ամիս շարունակ կրճատվում են, փետրվարին դրանք նվազել են 0,9 միլիարդ եվրոյով, իսկ հունվարին` 1,7 միլիարդով, հայտնում է «Վեդոմոստի»-ն: