Հայկական հարցով ֆրանսիական բյուրոն եւ Հայկական հարցի պաշտպանության կոմիտեն համատեղ հայտարարություն են տարածել` հայտնելով նոր պլատֆորմի ստեղծման մասին` Թուրքիայից 1915թ. Հայոց ցեղասպանության ժամանակ հայ ժովրդին պատճառված վնասի փոխհատուցման հասնելու համար, հաղորդում է «Nouvelles d`Arménie»-ին:
Ֆրանսահայ կազմակերպությունների հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «2013թ. ապրիլի 24 –ը հայկական հարցի համար նոր փուլի սկիզբ դարձավ: Թուրքական պետության համար ժամանակն է ուշադրություն դարձնել հայ ժողովրդին հասցված վնասի փոխհատուցման արդար պահանջին: Բարոյական, ֆինանսական, իրավաբանական եւ տարածքային փոխհատուցումը Հայոց ցեղասպանության պարզ ճանաչման շրջանակում են: Նրանք հիմա պաշտոնական բնույթ են կրում` հայ ժողովրդի երկու կաթողիկոսների ուղերձից հետո»:
Այնուհետեւ հեղինակները հայտնում են Թուրքիայի կողմից ռեպարացիայի /տուգանքի/ վճարման նպատակով պլատֆորմի ստեղծման մասին. «Հայկական հարցով ֆրանսիական բյուրոն եւ Հայկական հարցի պաշտպանության կոմիտեն լիովին պաշտպանում են երկու կաթողիկոսների նախաձեռնությունը. որպես այդ հայտարարության շարունակություն` «աշխարհում «Հայ դատի» բոլոր կազմակերպությունները շուտով կներկայացնեն հայ ժողովրդին ռեպարացիա վճարելու պլատֆորմ, որի վրա նրանք աշխատում են միջազգային փորձագետների հետ: Մենք կներդնենք բոլոր ջանքերը, որպեսզի միչեւ Հայոց ցեղասպանության հարյուրերոդ տարելիցը Թուրքիան ներգրավի հայ ժոցղովրդին պատճառված վնասի փոխհատուցման գործընթացում, որը միակ միջոցն է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերություններում կայունություն, խաղաղություն եւ զարգացում ապահովելու համար»,-նշվում է կազմակերպությունների հայտարարության մեջ:




























