Վրաստանի «Ազգային միասնական շարժում» կուսակցությունն աստիճանաբար դուրս է գալիս շոկից: Նման տեսակետ է հայտնել կուսակցության ղեկավար, Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին:
«Անցած տարվա աշնանից կուսակցությունը լուրջ նոկդաունի էր ենթարկվել: Բարեբախտաբար, դա նոկաուտ չդարձավ, եւ կուսակցությունն աստիճանաբար ոտքի է կանգնում»,-ապրիլի 28 –ին Սահակաշվիլին այս մասին գրել է Facebook-ի իր էջում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Նրա խոսքով` «ապրիլի 19-ին լավ կազմակերպված եւ բազմամարդ հանրահավաքը, ինչպես նաեւ միջանկյալ ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ կուսակցությունը լավ հնարավորություն ունի Վրաստանի փրկության համար պայքարելու»:




























